«Սովորող-սովորեցնող». մեդիահմտությունների փոխանցում

Մարինե Մարտիրոսյան

Մայիսյան 19-րդ հավաքի շրջանակում այսօր փորձի փոխանակման նախագծով հանդիպեցին Արևելյան դպրոցի երրորդ և առաջին դասարանի սովորողները: Հանդիպման ընթացքում ավագ ընկերները սովորեցրին word ծրագրի գործիքաշարից օգտվել, մուտքագրված տեքստի տառաչափը փոփոխել, ընդգծել, գունավորել, տեքստին կից նկար ավելացնել: Սովորեցրին պահպանել աշխատանքը և անվանել: Մեդիահմտությունների փոխանցման հանդիպումը շարունակական է: Հանդիպման մի հատվածում ծանոթացանք տեսապատկերի միջոցով, մյուս հատվածում անհատական գործիքներով աշխատանք արեցինք: Հաջորդ հանդիպմանը կստեղծենք հորինուկներ և կկցենք մեր պատկերած նկարները: Նյութը՝ դասարանական բլոգում։

easternschool

Edit Delete