Ուսումնական այցով ԵՊՀ–ում էինք

Ապրիլի 17 – ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոքր խմբով ՏՏ լաբորատորիայի ղեկավար Հերմինե Անտոնյանի հետ այցելեցինք Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)՝ նոր Moodle համակարգին անցնելու խնդիրների վերաբերյալ Արթուր Ավագյանից խորհուրդ հարցնելու նպատակով։ Քննարկեցինք դպրոցի ռեսուրսների խնդիրն ու ծանոթացանք Moodle համակարգի կառավարման որոշակի նրբություններին, քանզի ԵՊՀ-ում նույնպես գործում է այդ համակարգը։ Հանդիպումն ավելի հստակ պատկերացում ձևավորեց կրթահամալիրում նոր համակարգին անցնելու, քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, մասնավորապես՝ ավելի պարզ դարձավ՝ այս պահին Moodle համակարգի չափազանց դանդաղ աշխատանքի պատճառները, կրթահամալիրի ինտերնետի և սերվերի խնդիրները, իմացանք նոր համակարգում հաշվառման ձևերն ու աղյուսակի տվյալներով փոփոխություն կատարելու հնարավորության մասին։ Արթուր Ավագյանը առաջարկեց վերանայել մեր սերվերի տվյալները, կամ նոր, ավելի հզոր սերվեր ձեռք բերել, քանզի Moodle համակարգը այս պայմաններում դժվարությամբ է ապահովում այս պահին կրթահամալիրում գրանցված 300 սովորողի աշխատանքը հարթակում։ Այցի ընթացքում մենք իմացանք նաև հարթակի ստեղծման, զարգացման և հնարավորությունների մասին, դա շատ ճկուն, կարգավորվող, ծրագրավորման ենթակա համակարգ է, որը կարելի է հարմարեցնել ցանկացած կրթական ծրագրի և տալ ցանկացած տեսք, այնտեղ նաև կարելի է ավելացնել լրացուցիչ մոդուլներ՝ վճարովի և անվճար։ Այդ հատկանիշները վերաբերում են ադմինիստրատորին, սակայն այն հնարավորություն է տալիս ավելի հարմարավետ և համապատասխան հարթակ ստեղծել՝ հիմնական դասըթացները կառավարելու համար։ Հանդիպումն օգտակար էր, և հուսով եմ մինչև սեպտեմբեր կհաջողվի լուծել բոլոր խնդիրները, և մեծամասնության համաձայնության դեպքում կարելի է անցնել Moodle համակարգին։

Անդրանիկ Փարադյան, 10–րդ դասարան


highschool

Edit Delete