Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք
Մայիսի 6-24-ը
Հարգելի բարեկամ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաքին:
Մայիսի 6-24-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով (տե՛ս ուղեցույցը):
Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել հավաքի աշխատակարգում, օրացույցում հրապարակված բաց պարապմունքներին, կլոր սեղաններին, հանդիպումներին:
Հավաքի ընթացքի մասին լուսաբանումները, արդյունքները՝ mskh.am-ում, հավաքի բլոգում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։
Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել: Մասնակից խմբերը կարող են օգտվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններից։ Գրանցաթերթը՝ այստեղ։