Գարնանային ճամբարն ավարտվեց
3/31/2024, 11:03:00 AM
Created By`
LusinePashayan
Ամփոփում է Գևորգ Հակոբյանը
Բնագիտության մասնախումբը 2024թ․ գանանային ճամբարում, մարտի 25-29:
Նախատեսված էր բնագիտական լաբորատորիաները սրբել, կարգի բերել։ Դասավանդողներից ամեն մեկը իր լաբորատորիայում արել է այդ աշխատանքը;
Բովանդակայնի աշխատանքը միտված էր «Փորձարարական կարողություններ» մոդուլի ստեղծմանը։ Մարտի 25-ի քննարկումը պարտիզապուրակային աշխատանքների կարողություններն էին՝ բույսերի բազմացում, խնամք։ Դասավանդողները ներկայացրեցին իրենց փորձը։ Յուրաքանչյուր սենյակ ինքնին ջերմոց է, և այդ ջերմոցների հնարավորությունները պետք է օգտագործել ամբողջ տարին։ Գայանե Մխիթարյանը և Հասմիկ Ուզունյանը ներկայացրեցին ձմեռային ճամբարի ժամանակ ցանած պղպեղի սածիլները; Օգնենք, հետևենք, որ դպրոց պարտեզի յուրաքանչյուր սենյակ դառնա ծաղկանոց, ջերմոց։
Ավելին՝ բլոգում: