Մասնաճյուղի ղեկավարի պաշտոնական հրահանգ
11/28/2023, 4:23:00 PM
Created By`
LusinePashayan
Առաջադրված է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի 2016 թվականի հունվարի 11-ի նիստում
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ուսումնական հաստատություն մասնաճյուղի (դպրոցի, քոլեջի) ղեկավարի պաշտոնի նկարագիր
- ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ Կրթահամալիր) ուսումնական հաստատություն մասնաճյուղի (այսուհետ՝ Դպրոց) ղեկավարը (այսուհետ՝ Ղեկավար) ղեկավարում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով աշխատող Դպրոցներից մեկը:
- Ղեկավարը Կրթահամալիրի մանկավարժական աշխատող է:
- Ղեկավարին Կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
- Ղեկավարը պիտի ունենա ուսումնական հաստատություն ղեկավարելու սահմանված ձևի հավաստագիր, տիրապետի գրական հայերենին, առնվազն մեկ օտար լեզվի, համակարգչային MS Office ծրագրային փաթեթին, կարողանա օգտվել ինտերնետից:
- Ղեկավարը մասնաճյուղում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրագործման և տարածման պատասխանատուն է:
- Ղեկավարի շաբաթական աշխատաժամանակը 40 ժամ է:
- Ղեկավարի հիմնական աշխատանքի վայրը Դպրոցն է:
- Ղեկավարի համար աշխատանքի վայրում ապահովվում են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ՝ աշխատասենյակ, համակարգչից, ինտերնետից, ուսումնական միջոցներից, ուսումնական գրականությունից անարգել և անվճար օգտվելու հնարավորություն:
- Ղեկավարը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել մասնաճյուղի կիսամյակային, տարեկան պլան և հաշվետվություններ:
- Ղեկավարը կարող է շաբաթական մինչև ութ ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն ունենա:
- Ղեկավարի անհատական պլանը (այսուհետ՝ Պլան) հաստատում է Տնօրենը:
- Ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Տնօրենը կամ նրա նշանակած անձը:
- Ղեկավարը սահմանված կարգով.
- ներկացնում է մասնաճյուղի զարգացման ծրագիրը, մշակում զարգացման ծրագրից բխող տարեկան աշխատանքային պլան, Դպրոցի տարեկան նախահաշիվը.
- կազմակերպում է մասնաճյուղի սովորողների ընդունելությունը, խմբից խումբ, դասարանից դասարան, կուրսից կուրս անցումը, մասնաճյուղից սովորողի ազատումը.
- մասնակցում է կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի, Խորհրդի նիստերին, կրթահամալիրում անցկացվող ուսումնահետազոտական քննարկումներին.
- ղեկավարում է մասնաճյուղի մանկավարժական խորհուրդը.
- աջակցում է մասնաճյուղի ծնողական խորհրդի գործունեությանը, սովորողների ինքնավարությանը.
- կազմակերպում է մասնաճյուղում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլանների կազմումը և ներկայացնում կրթահամալիրի մասնաժողով.
- ապահովում է ուսումնական պլանի իրականացումը, ապահովում է ուսպլանով նախատեսված առարկաների ծրագրերի առկայությունը.
- կազմակերպում է սովորողի անհատական պլանով որոշված լրացուցիչ կրթությունը, երկարօրյա ուսուցումը, տրանսպորտային տեղափոխումը, կրթահամալիրի տնօրենին ներկայացնում է լրացուցիչ կրթական այլ ծառայության առաջարկ.
- ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ որոշում է մասնաճյուղի դասավանդողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
- հաստատում է մասնաճյուղի դասացուցակը, դրանում փոփոխությունները, անհրաժեշտ պայմաններ ապահովում ուսումնական պարապմունքների իրականացման համար.
- կազմակերպում է բացակայող դասավանդողին փոխարինումը.
- կազմում և Տնօրենի հաստատմանն է ներկայացում ուսպլանով իրեն վերապահված կարգերը, ապահովում դրանց կատարումը.
- Տնօրենին առաջարկում է մասնաճյուղի դասավանդողին տույժի ենթարկել կամ խրախուսել, այդ թվում նաև՝ ամենամսյա հավելավճարներ և լրավճարներ նշանակել, պարգևատրել.
- սովորողին ենթարկում է տույժի կամ խրախուսման, այդ թվում՝ ներկայացնել Տնօրենի կողմից պարգևատրման.
- վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, մասնաճյուղի դասավանդողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, կազմակերպում ուսումնասիրություններ մասնաճյուղում իրականացվող ծրագրերի շրջանակներում.
- ապահովում է սովորողների և աշխատողների աշխատանքային և ուսումնական գործունեության անվտանգությունը.
- ղեկավարում է մասնաճյուղի կայքէջը, հետևում մասնաճյուղի դասավանդողների, սովորողների բլոգներին.
- կազմակերպում է մասնաճյուղի ընթացիկ պահպանման աշխատանքները.
- կազմակերպում է սովորողների և դասավանդողների սննդի պայմանները.
- նյութական միջավայրի բարելավման, վերանորոգման աշխատանքների, ուսումնական միջոցների ձեռքբերման առաջարկություն է ներկայացնում Տնօրենին.
- Մասնաճյուղի դասավանդողի հետ քննարկում է նրա անհատական պլանը, դրա փոփոխությունները, ամսական կատարողականը, իրականացնում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ.
- կազմակերպում է մասնաճյուղի դասավանդողի աշխատանքը՝ համաձայն անհատական պլանի.
- դասավանդողի հետ ծրագրային և մեթոդական հարցեր է քննարկում, նրա համար մասնագիտական զարգացման ծրագիր ձևավորում.
- Կրթահամալիրի կադրերի տեսուչին է ներկայացնում տվյալ տարում ատեստավորման ենթակա դասավանդողների ցուցակը.
- Տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծրագրի դասավանդողի անհատական պլանը
- ապահովում է սովորողի և ծնողի իրավունքների իրագործումը.
- Տնօրենին է ներկայացնում սովորողի հետ ուսումնառության պայմանագրի լուծման, ուսումնական պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկ.
- մինչև մայիսի 30-ը Տնօրենին ներկայացնում է հաջորդ ուսումնական տարվա ուսումնական պլանի ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների ցանկը (կատարման ժամկետներով), դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնական միջոցների ցանկը.
- մինչև սեպտեմբերի 1-ը, հունվարի 1-ը Տնօրենի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է մասնաճյուղում ընդգրկված սովորողների կազմը.
- ըստ հաստատված նախահաշվի՝ ապահովում է ծրագրի ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ ծախսում.
- հաստատում է տնօրենի լիազորած փաստաթղթերը.
- կատարում է տնօրենի այլ հանձնարարություններ:
- Ղեկավարը, սահմանված կարգով, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի շրջանակում և կրթահամալիրից դուրս կարող է կատարել նաև այլ՝ գիտական-ստեղծագործական, նախագծային, հետազոտական, թարգմանական, խմբագրական աշխատանք: