Վեց տարեկանների «Մուտք» ճամբարի առաջին փուլի ամփոփում

«Պարտեզ» ամսագրից

Մարտի 25-29-ը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՀարավայինՀյուսիսային, ԱրևելյանԱրևմտյան դպրոց-պարտեզներում կազմակերպվեց 2018 թվականին ծնված 6 տարեկան առաջին դասարանցիների «Մուտք» ճամբարը: Եռօրյա ճամբարին մասնակցում են հեղինակային կրթական ծրագիրն ընտրել ցանկացող ընտանիքները: Այն նպատակ ունի ծանոթացնելու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման կարգերին, փաստաթղթերին, ուսումնական միջավայրին, ուսուցման առանձնահատկություններին:

Մուտքի ճամբարականներն այս օրերին՝

  • ծանոթացել են խաղի միջոցով,
  • խաղ-ուսուցմամբ բերանացի ընթերցել են բանաստեղծություններ,
  • մասնակցել են ընդհանուր պարապմունքին,
  • միասին երգել են,
  • նկարել են,
  • աշխատել են կավով, ծեփել են,
  • պատրաստել են այլընտրանքային զատկական ձվիկներ,
  • մարզվել են,
  • ձիավարել են
  • տնկել են ծաղիկներ:

Ավելին՝ «Պարտեզ» ամսագրում:


MSKH

Edit Delete