Գեղարվեստի մասնախմբի աշխատանքը Մանկավարժական ճամբարի ընթացքում
Ամփոփում է Քնարիկ Ներսիսյանը
Մանկավարժական ճամբարի ընթացքում, Գեղարվեստի մասնախումբը աշխատեց նախապես հրապարակված աշխատակարգով, ծրագրով։ Առաջին օրը քննարկեցինք` «Մայիսյան հավաք»֊ին ինչպես է ներկայանլու մասնախումբը, ֆիքսեցինք ծրագրային բացթողումները, ընթացիկ կարգապահական խութերը։ Մասնախմբով եկանք համաձայնության, որ «Մայիսյան ստեղծագործական հավաք»-ին կամփոփենք «Փարաջանով 100» նախագիծը։ Երկրորդ օրը ընթերցեցինք «Տեխնոլոգիա» առարկայի եւ «Արհեստ, արվեստ» բնագավառի պետական չափորոշչի պահանջները, քննարկեցինք դրա կազմակերպումը հեղինակային մանկավարժության մեջ։ Չորեքշաբթի օրը մասնախմբի անդամները «Փարաջանով 100-ի» շրջանակում Գագիկ Չարչյանի եւ Կարինե Մացակյանի ղեկավարությամբ ստեղծեցին կոլաժային աշխատանք, որը կներկայացնենք ապրիլի 5-ի ցուցահանդեսին։ Հինգշաբթի օրը մասնախումբը աշխատեց ապրիլյան նախագծերի վրա։
Ամփոփումը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգում