Հանդիպում-սեմինար երկարացված օրվա կազմակերպիչների հետ

Մարտի 25-29-ի Մանկավարժական ճամբարի աշխատակարգում ներառված էր հանդիպում երկարացված օրվա կազմակերպիչների հետ, որտեղ մասնակիցները ներկայացնում էին իրենց հաջողված նախագծերը, փորձով կիսվում գործընկերների հետ:
Երկարացված օրվա կազմակերպիչների հետ սեմինարը հետաքրքիր էր նախ նրանով, որ շատերին առցանց գիտեին, ֆիզիկական միջավայրում չէինք հասցրել հանդիպել:
Բացի հիմնական ներկայացվող նյութերից խոսեցինք նաև յուրաքանչյուրի հետ, ներկայացան, նշեցին՝ ինչ մասնագետ են, հետագայում ինչ աշխատանք կցանկանային կատարել կրթահամալիրում: Աղջիկների մեծ մասը, փաստորեն, օրվա առաջին կեսին նաև հատուկ կարիքով սվոորողների ուղեկցողներ են, դա ոգևորիչ է, որ ուզում են լրացուցիչ աշխատել նաև ծրագարային մարդ է լինում ուղեկցողը:

southschool

Edit Delete