Ուսումնառության համընդհանուր ձևավորման մասին ՏՄԱԿ-ում

Լուսաբանումը՝ Անահիտ Հարությունյանի

Մարտի 20-ին մասնակցեցինք Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից կազմակերպված «Ուսումնառության համընդհանւր ձևավորում» թեմայով խորհրդատվական դասընթացին: Այն վարում էր ՏՄԱԿ-ի տնօրեն Գոռ Մսրիկյանը:  Դասընթացի շրջանակում ներկայացվեց, թե ինչ անհրաժեշտ հարմարություններ են պետք բոլոր սովորողների համար, ներառյալ՝ հաշմանդամություն ու այլ կարիքներ ունեցող սովորողները:

Ուսումնառության համընդհանուր ձևավորումը հարմարեցնում է կրթության էությունն ու բովանդակությունը սովորողների բազմազան կարիքներին: Ուսումնառության համընդհանուր ձևավորման շրջանակում կարևոր է սահմանել հստակ նպատակներ, ճանաչել և կանխատեսել հնարավոր խոչընդոտները, ձևավորել այլընտրանքներ այդ խոչընդոտները հաղթահարելու նպատակով: Ներկայացվեց ՈւՀՁ-ի ուղեցույցների փաթեթը:

Այս դասընթացը միտված էր մեկնաբանելու «միջինի միֆը» ուսումնառության արդյունավետության տեսանկյունից, սահմանելու ուսումնառության համընդհանուր ձևավորման հիմնական սկզբունքները, մեկնաբանելու ուսումնառության համընդհանուր ձևավորման կարևորությունը պլանավորման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր, քննարկվեցին տարբեր իրավիճակներ:

Խորհրդատվական դասընթացին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից մասնակցում էին Անահիտ Հարությունյանը, Ռիմա Երեմյանը, Անահիտ Գրիգորյանը:


MSKH

Edit Delete