Չորս էլեմենտ
Էլյա Սահակյան
Չորս էլեմենտներն են․
1. «Ներխուժում»- այս նախագիծը Սոֆի Առաքելյանինն է։ Սոֆին, ներխուժում է տարբեր ծանոթ և անծանոթ մարդկանց պահարաններ՝ դիտարկելով այն առանձնահատուկ մի տարածք, որից կարելի է կարդալ մարդկանց սոցիալական, մշակությային տարբերությունները, յուրահատկությունները։ Սոֆին գտնում է, որ առանց ֆոտոխցիկի չէր կարողանա ներխուժել մարդկանց այնպիսի անձնական տարածք, ինչպիսին պահարաններն են ։Ֆոտոխցիկը օրինականացնում է իր ներկայությունն այդ տարածքներում։
2. «Աստղային դիմանկարներ»- նախագծի հեղինակը Ջուլիա Ասրյանն է։ Հետազոտական աշխատանք է իրականացրել 144 մարդու հետ՝ յուրաքանչյուր հորոսկոպի նշանից 12-ական ներկայացուցիչ ընտրելով։ Նպատակն էր հասկանալ, թե ինչքանով են նույն հորոսկոպի նշանի տակ ծնված մարդիկ իրար նման կամ ինչ յուրահատկություններ ունեն։ Հետաքրքիր էր պարզել հորոսկոպային կարծրատիպերի իրական կամ մտացածին լինելը։Հորոսկոպը երբեմն պարտադրանք է լինել որոշակի տեսակի։ Նախագծի նպատակն է քանդել միֆերը կամ ընդունել կարծրատիպերը։
3. «Արքայադուստր»- նախագծի հեղինակն է Թամարա Աղասյանը, ում նպատակն է ցուց տալ հասարակության պարտադրանքը կնոջը կամ աղջկան լինել սիրուն, խնամված, շպարված։ Մերօրյա կյանքում սիրունության պրոպագանդան, որը մարկետինգային արշավի, գովազդային հոլովակների բաղադրիչ է, ստիպում է կանանց հեռանալ իրենց բնությունից։Դառնալ սիրուն՝ այս ծիսակարգի միջոցով կինն անցնում է ամեն օր՝ ծախսելով դրա վրա ժամանակ, ֆինանսներ, և դա անում է նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը չի ցանկանում, չէ՞ որ հասարակությունն է դա պահանջում։
4.«Դիմանկարներ»- դիմանկարների շարք է, որտեղ առանցքային և կարևոր դեր է խաղում ականջը։ Ուսանող Քնար Հարությունյանը որոշել է դիմանկարի դեպքում մարդկանց թաքնված ականջը դարձնել տարբերակիչ մաս։ Ականջը լսելու ֆունկցիայով լավ ուսումնասիրված է, բայց որպես արտաքին տեսքը փոխող բաղադրիչ, այն անտեսված է։
Հարյուրավոր ականջների միջոցով հավաքած աբստրակտ պատկերում, թվում է, թե նույն ականջի հարյուրապատիկ կրկնությունն է, բայց առանձին դիտելուց հետո երևում են առանձնահատկությունները։
Բոլոր նախագծերի կենտրոնում մարդն է իր առանձնահատկություններով։ Հետաքրքիր է մարդուն բացահայտել տարբեր գործոններով։ Ուսանողներն իրենց մարդակենտրոն նախագծերի միջոցով բացահայտում են մարդուն չորս տարբեր էլեմենտներով