«Հայաստանի թռչունները» նախագծի ամփոփում
2/20/2024, 5:38:00 PM
Created By`
Մարիամ Մխիթարյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող բնագիտական դասընթացների շրջանակում «Նաբու Արմենիա» կազմակերպության հետ համատեղ նախագիծը նախորդ տարի սկիզբ առած դասընթացի զարգացումն է։ Նախագծի նպատակն է դասընթացների, ճամփորդությունների, տեխնոլոգիական նախագծերի, համագործակցությունների միջոցով ծանոթացնել կրթահամալիրի և այլ դպրոցների սովորողներին հայկական լեռնաշխարհում բնակվող թռչունների բազմազան տեսակներին, վեր հանել դրանց քանակի նվազման պատճառները։ Սովորեցնել ճանաչել թռչուններին արտաքինով, ձայնով, իմանալ բնադրման վայրերը և խթանել հոգատար վերաբերմունք շրջակա կենդանական աշխարհի հանդեպ։ Դասավանդողներն ու մասնակից սովորողներն այսօր ստացան հավաստագրեր։
Քոլեջի համակարգող դասավանդողներ՝ Նելլի Գեղամյան, Գայանե Սարգսյան, Տիգրան Զոհրաբյան։
Սովորողները կիսվում են իրենց ոգևորությամբ՝
- Անժելա Դադոյանը ներկայացնում է. «․․․․չեմ կարող չշեշտել, թե ինչ լավ ժամանակ ենք անցկացրել՝ մեր սեփական թղթե թռչունները պատրաստելով և հետո փոքրիկ ֆիլմ նկարելով: Դա չափազանց հիշվող և ստեղծագործական նախագիծ էր․․․․»:
- Արփինե Ասատրյանը գրում է. «․․․․տխուր էր, որ ավարտում էինք, որովհետև իսկապես հետաքրքիր էր բոլորին: Ես մեծ սիրով կշարունակեմ այս դասընթացը և նաև կցանկանամ դասավանդել երեխաներին․․․․»:
- Էլինա Գևորգյան
- Ջուլիաննա Սմբատյան
Ամփոփմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։