Հայ-վրացական հանրակրթության կապերը
Այսպես կրթահամալիրը նախ և առաջ տարածում է իր գաղափարներն ու կիսվում ուսուցման մեթոդիկայով, այնուհետև իր արտակրթահամալիրյան բարեկամներին մշտապես հյուրընկալում, ծանոթացնում և համագործակցում է տարբեր կրթական նախագծերի շուրջ։ Այսպիսով՝ տարիների ընթացքում կառուցված հանրակրթական համագործակցային կամուրջները կրթահամալիրի զենքն են։
Այդպիսի մի կարևոր բարեկամական շղթա դեռևս 15 տարի առաջ ստեղծվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան համար 98 դպրոցի, իսկ այժմ արդեն՝ վրաց-հրեական դպրոց «Օր Ավներ»-ի միջև՝ ի դեմս տնօրեն Գիորգի Մոմցելիձեի։ Համագործակցային կամուրջների շնորհիվ տարիներ շարունակ երկու դպրոցները հյուրընկալվել են միմյանց և հյուրընկալել հայ և վրաց սովորողների, մշակութային ներկայացուցիչների, ծանոթացել են միմյանց պատմությանն ու մշակութային վառ բաղադրիչներին։ Եվ ահա այսօր՝ ավելի քան 15 տարի անց, կրթահամալիրը մեծ շուքով է նշում հայ-վրացական բազմամյա բարեկամությունն ու համագործակցային ամուր կապերը։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ Արի Ագոփի բլոգում/11-րդ դասարան/։
Օրվա ամբողջական ֆոտոշարքը Սոնա Ավետյանի /11-րդ դասարան/։