Ներկայացնում ենք «Հասարակություն․հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը
Հասարակագիտական առարկաներն արդեն քանի տարի է, ինչ իմ հոգեհարազատ ու նախասիրած ոլորտներն են հումանիտար առարկաների շարքում։ Դրան հատկապես նպաստել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի կրթական բաց միջավայրը, որտեղ արդեն երկու տարի է իրականացնում եմ հասարակագիտական նախագծեր, նախաձեռնում տվյալ բնագավառում կրթական ծրագրեր և հավաքներ, ինքս մասնակցում եմ բազում հասարակագիտական հավաքների, հանդիպում-քննարկումների և կլոր սեղանների։ Վարժարանում հասարակագիտական լաբորատորիայի, պատմության դասավանդողների աջակցությամբ և խորհրդով մշտապես ծավալում եմ ակտիվ գործունեություն, իմ ներդրումն ունենում բնագավառի կրթական նախագծերի զարգացման գործում․․․
«Հասարակություն․հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի բաց հավաքը ամփոփում-լուսաբանում է հետազոտական վարժարանի սովորող Արի Ագոփը
Խորհրդատու ուսուցիչներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
Հավաքի համակարգող՝ Վարդան Կարապետյան
Էջի լուսանկարը՝ Մկրտիչ Պապիկյանի