Արատեսյան Քվեսթ
Մարիամ Առուշանյան և ընկերներ
Հունվարի 18-20 ը Կրթահամալիրի միջին դպրոցի Crazy m&m’s ջոկատը Արատեսյան քվեսթ նախագծով Արատեսում էր․
Հերմոնից քայլքով բարձրանալով դեպի Արատես՝ ճամբարականները միանգամից գործի անցան՝ մաքրելով տարածքը ձնից, որպեսզի կարողանայինք տեղավորվել։
Մի փոքր հանգստից հետո նրանց էին սպասում ձմեռային ամենախենթ ու զվարճալի ձմեռային մարզական խաղերը։
Մեր ճամբարականներին նույնիսկ էլեկտրականության բացակայությունը չի կարող խանգարել վայելել ճամբարային օրերը, նույնիսկ ավելին ՝ էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում մեզ օգնության հասան ազգային երգերն ու խաղերը։
Հաջորդ օրը մեր խենթ ճամբարականները սկսեցին նոր բարձունքներ նվաճելով և նոր սահուղիներ պատրաստելով։
Դե իսկ օրվա երկրորդ կեսին արդեն մեր ճամբարականներին էր սպասում ամենաախենթ Արատեսյան քվեսթը
Դե իսկ մանրամասն տեսանյութերը կարող եք դիտել այստեղ: