Պատրաստում ենք Վանի մշոշ
1/28/2024, 10:47:00 AM
Created By`
Լիլիթ Յախինյան
Նյութն ամբողջությամբ Անահիտ Գրիգորյանի բլոգում։
Սիլվա Հարությունյանի խորհրդով և առաջարկով հունվարի 25-ին որոշեցինք պատրաստել Վանի մշոշ։ Բոլորիս անծանոթ էր այս ավանդական հետաքրքիր աղցանը (աղցանի մասին Սիլվա Հարությունյանի բլոգում)։ Չրերով, ընկույզով, ոսպով այս ուտեստը կարելի է ուտել և՛ տաք, և՛ սառը վիճակում։ Մշոշի համն ու բույրը իսկապես շոյեց բոլորիս քիմքը։