Անցավ ևս մի հետաքրքիր ճամբարային օր

Անահիտ Մելքոնյան

Այսօր ճամբարում մեր օրը սկսեցինք Դիլիջանյան եռօրյա ճամփորդության շուրջ քննարկումներով: Ջոկատում մենք ծանոթացանք նախագծին, այցելվող վայրերին, և հյուրատան պայմաններին: Տեղեկացանք նաև այդ երեք օրվա եղանակային կանխատեսումներից. սպասվում է ձյուն և ջերմաստիճանի բավականաչափ նվազում: Հուսով ենք, որ Դիլիջանում կվայելենք ձյունը: Նաև մենք մասնակցեցինք անգլերեն նախագծի՝ ավագ դպրոցի հետ. ձայնագրեցինք «Մուլան» հեքիաթը: Հայոց լեզվից այսօր խաղացել ենք հետաքրքրաշարժ և տրամաբանական խաղ: Խաղացինք նաև անգլերեն մի խաղ՝ բառակազմություն: Խեցեգործության ժամին մենք պատրաստել ենք բաժակներ ՝ ըստ մեր ճաշակի: Անցավ ևս մի հետաքրքիր ճամբարային օր:
Արև Ավետյան


middleschool

Edit Delete