Դեպի Լեռնանիստ

Մարթա Ասատրյան

Ձմեռային մարզական խաղերը լավ հնարավորություն է կտրվելու երևանյան խառնաշփոթից և հայացքը հառնելու դեպի ձյուն։ Վարժարանի սովորողների մի խմբով կիրակնօրյա մի փախուստ կազմակերպեցինք և ուղևորվեցինք դեպի Լեռնանիստ գյուղ։

Երևանից ընդհամենը 40 կմ այն կողմ իսկական Լապլանդիա է։ Այնքան սիրուն է փոխվում աշունը ձմռան։ Ոտքդ եթե լայն բացես, մի կողմում ձմեռ է, մյուսում՝ աշուն։

Հետաքրքիր և գեղեցիկ գյուղ է Լեռնանիստը։ Այն փորձում են դարձնել ձմեռային սպորտի համար զարգացման կենտրոն, որ Ծաղկաձորի այլընտրանքը կդառնա։ 

Գյուղը հայտնի սուրբ Հակոբ կամ մեծ Ավազան մատուռով, որտեղից հավատացյալները ջուր են վերցնում, որը բժշկում է հիվանդությունները։

Դե իսկ ձյան սպիտակի մեջ թաթախված բլուրները կենդանացնում են մարդիկ՝ ուրախության ճիչերով, զրնգուն ծիծաղով։

Ճամփորդական պատումներ կարդացեք սովորողներից։ Իսկ ֆոտոլուսաբանումն այստեղ

Խոսքեր չկան նկարագրելու էքստիմի այտ հիանալի զգացողություները ամեն սահելուց ավելի ու ավելի արագ ես ընթանում, ավելի բարձրից և ավելի ոգևորված։ Այս ճամբորդությունից շատ լավ հիշողություններ և տպավորություններ ստացա։ Ես, հարազատ մարդիկ և ձնոտ լեռները․

Կարդացեք Քնարիկ Հայրապետյանի բլոգում։

Այսօր, ձմռան ցուրտ օրը, մենք որոշեցինք թողնել քաղաքային եռուզեռի հարմարավետությունը և գնալ սարեր՝ արկածներ փնտրելու: Հասնելով տեղ՝ մեր աչքերը բացվեցին ձյունածածկ գագաթների գեղեցկության վրա, և մեր սրտերը սկսեցին բաբախել հուզմունքից նոր փորձառությունից:

Կարդացեք Սյուզի Մարտիրոսյանի բլոգում։

Դե էլ ինչ ձմեռային հեքիաթ առանց ձյան։ Ձմռան հենց առաջին օրվանից սրտի թրթիռով սպասում էի ամանորյա հրաշքին՝ ձյանը, բայց այդքան սպասված ձյան փաթիլները կարծես մոռացած լինեին, որ արդեն ձմեռ է։

Կարդացեք Միլենա Հարությունյանի բլոգում։


Նյութի աղբյուրը՝ Մարթա Ասատրյանի բլոգ


highschool

Edit Delete