Մի ճերմակ օր Սևաբերդում
1/18/2024, 2:05:00 AM
Created By`
armineabrahamyan
Արմինե Աբրահամյան
Օր ութերորդ
Օրվա մասին պատմում է ճամբարական Մանե Սողոմոնյանը․
-Այսօր մենք ճամփորդել ենք։ Մեր ձմեռային մարզական խաղերը անցկացրել ենք Սևաբերդում։ Երբ մենք տեղ հասանք, ես շատ ուրախացա, որովհետև այնտեղ լիքը ձյուն կար։ Ես տխրել էի, քանի որ մայրաքաղաքում այս տարի ձյուն չկար։ Մենք սկսեցինք խաղալ ձնագնդիկ, պատրաստել ձնեմարդև սահել սահնակով։ Մի պահ մենք ընդմիջեցինք, տաք թեյ խմեցինք, հաց կերանք, տաքացանք և շարունակեցինք խաղալ։ Երբ մենք վերադարձանք, ես շատ հոգնել էի, բայց շատ հավես և հաճելի օր էր։
Տեսանյութը՝ հղումով․․․