Ճամբարային երկրորդ շաբաթ։ Օր 1

Մարիամ Առուշանյան

Մեր խենթ ու խելառ Crazy m&m’s ջոկատը սկսել է ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը Սևաբերդում։

Օրը հագեցած էր, խենթություններով լի, ձնառատ և իհարկե հիշողություններով հարուստ։ Առատ ձյուն և խենթ ջոկատ — Էլ ի՞նչ է պետք օրը լիարժեք դարձնելու համար։ Սովորողները մեծ ոգևորությամբ էին սահում ՝ օգնելով միմյանց և՛ սահքի ժամանակ, և՛ մարզական պարագաները բարձրացնելիս։ Իսկ ջոկատը թիմ է դառնում հենց այսպիսի պայմաններում։ Դե իսկ տեսնել այսքան շատ ձյուն և չթավալվել ձների մեջ՝ պարզապես անկարելի էր։

Ուստի ձնագնդին ու ձնաթավալը օրվա լավագույն ամփոփիչ ակկորդն էին ․ ․ ․

Ամփոփիչ հոլովակը և սովորողների պատումները կարող եք տեսնել այստեղ



middleschool

Edit Delete