Լիցքերով և գույներով լի օր կրթահամալիրում

Անի Ավետիսյան

Այսօր ճամբարային վեցերորդ օրն է, որը լի է դրական լիցքերով և գույներով։

Օրը սկսեցինք մաթեմատիկական վիկտորինայով Անի Ավագյանի խմբի հետ։ Վիկտորինան բավականին հասանելի և հետաքրքիր էր սովորողների շրջանում։ Վիկտորինան պարունակում էր տրամաբանական հարցեր, մաթեմատիկական խնդիրներ։

Մաթեմատիկական վիկտորինայից հետո սովորողների հետ սկսեցինք աշխատանք՝ պատրաստում էինք խոհանոցային մագնիսներ։ 

Քոլեջի 2–րդ կուրսի սովորողները ջոկատի հետ ունեցան բաց դաս նվիրված արհեստական բանականությանը։

Եվ, քանի որ, այսօր մաթեմատիկ Սոֆյա Կովալևսկայի ծննդյան օրն է, ունեցանք բաց դաս, նվիրված իր կյանքի ուղղուն։ Ներկայացվեցին պատմական փաստեր և իր գործունեությանը նվիրված ակնարկներ։


middleschool

Edit Delete