Ձմեռային ճամբար։ Օր 5
Մարիամ Առուշանյան
Ձմեռային ճամբար։ Օր 5
Օրը ճամփորդական էր և լիքը արկածներով ու խենթություններով ։ Առաջին կանգառը Աշտարակի շոկոլադի գործարանում էր, որտեղ սովորողները ծանոթացան շոկոլադի ստեղծման պատմությանը, համտեսեցին ամենաթարմ պատրաստված շոկոլադը և իրենց ձեռքով փաթեթավորեցին ամենահամեղ շոկոլադները։
Զվարճանքը երկար սպասել չտվեց և մեր խենթ ջոկատըսկսեց վայելել ձյունը՝ իր բոլոր խենթություններով։Մի լավ վայելելուց հետո այցելեցինք Սուրբ Մարիանե եկեղեցի, որտեղ քահանան զրույց անցկացրեց սովորողների հետ։
Այնուհետև այցելեցինք նաև Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիները։ Սովորողները ծանոթացան եկեղեցիների պատմությանն ու անվան հետ կապված լեգենդին։
Այսօրվա օրը ևս վստահաբար կարելի է դասել հիշարժան օրերի շարքին
Օրվա ամփոփիչ ֆիլմին, ֆոտոշարքին և սովորողների օրապատումներին կարող եք ծանոթանալ այստեղ։