Ազգագրական փառատոն․ ծիսական խոհանոց

Մարինե Մարտիրոսյան

Ազգագրական փառատոնի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Հարթակում ծնողն է» ուսումնական նախագծային հանդիպում։ «Ժպտերեսիկներ» ջոկատի մասնակիցները ստեղծագործեցին՝ ալյուր շաղեցին, ձևավորեցին ազգային զարդանախշեր և մի բուռ սեր ու ջերմություն դրեցին մեծ տարեգաթայի խմորը գնդելիս։ Երգով, ասելուկով, խաղով Թումանյանի Քեֆ անողին քեֆ չի պակասի հեքիաթից սկսեցին ու հասան ամենաժպտերեսների ջոկատին․ այնքան գովեցին իրենց, որ մի լավ քեֆ ու ուրախություն էլ բերեցին իրենց առօրյա գործի, ապրումի մեջ։ Նախագծային գործունեությունը՝ հղմամբ։

easternschool

Edit Delete