Հակոբ Պարոնյան
Հասմիկ Ղազարյան
«Կարդում ենք արեւմտահայերեն» նախագծի շրջանակում ներկայացնում են 11-րդ դասարանցիները՝
«Այս կերպարները, որոնք ներկայացնում են հասարակության խորաթափանց և պատեհապաշտ կողմը, ավելի բարդ շերտ են ավելացնում վեպին»:-Սոնա Ավետյան
«Պարոնյանը խելամտորեն միահյուսում է Աբիսողոմ աղայի միամտությունը մուրացկանների խորամանկ բնավորության հետ՝ ստեղծելով բառախաղերով հարստացված կատակերգական դրվագներ»։-Արինա Ալեքսանյան
« Միայն մի նրբերանգով է հեղինակը «մատնում» իր վերաբերմունքը գլխավոր հերոսի հանդեպ․ «Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պարոն Հ․Վարդովյան հանդիպեր յուր աչերով կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կ’ուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»»։ - Սյուզի Չոլախյան
«Պարոնյանը, կածես ընթերցողին կենտրոնացնում է կոնկրետ հերոսների ներաշխարհի և գիտակցական մակարդակի բացահայտման վրա»։ - Մանե Մադոյան