Ձմեռային ճամբարի օրապատումներ
Մարիամ Առուշանյան
Ճամբարային առաջին օրը թերևս ամենաբարդն էր, քանի որ դեռ նոր-նոր էր ձևավորվել և շարունակում ձևավորվել ջոկատը։ Իսկ միասին ճանապարհ անցնելու համար պետք էր նախ ծանոթանալ։ Դե իսկ ծանոթությունից հետո պետք էր գտնել այն մեխը, որը կմիավորեր տարբեր դասարանների սովորողների ու կհամախմբեր մեկ ընդհանուր գաղափարի շուրջը։
Սովորողները դա ևս հրաշալի իրագործեցին։ Միասնական ուժերով ընտրեցինք անուն մեր ջոկատի համար ՝ Crazy M&M’s. Անունն առավելագույնս արտացոլում է մեր ջոկատը ՝ փոքրիկ, քաղցրիկ չարաճճիների ջոկատը։
Ճամբարային երկրորդ օրն արդեն սկսեցինք խեցեգործարանում ՝ զարկ տալով երևակայությանը։ Սովորողներին անչափ հետաքրքիր է տեսնել իրենց մտքերի լավագույն արտացոլումը կատարված աշխատանքներում։
Իսկ ճամբարային առօրյան շարունակեցինք թեյախմությամբ։ Յուրաքանչյուրն իր սիրելի համով և իր սիրելի բաժակով ներկայացավ այս ծեսին։ Խոսք ու զրույցն էլ թեյախմության անբաժան մասն էր։ Զրույցի ընթացքում սովորողները ներկայացնում էին, թե ինչու են ընտրել հենց այս ջոկատը։
Պատասխաններն, ինչ խոսք, առավել քան պարտավորեցնող էին)
Իսկ տեսանյութը կարող եք տեսնել այստեղ