Իսպանալեզու աշխարհի առասպելները

Ավագ դպրոցի իսպաներենի ընտրության խմբի սովորողները վերջին ամիսներին կատարել են հետաքրքիր թարգմանական աշխատանք  «Իսպանալեզու աշխարհի առասպելները » նախագծի շրջանակներում։
Սովորողները ընտրել էին առասպելներ, որոնք նախկինում հայերեն թարգմանություն չէին ունեցել, և թարգմանել իսպաներենից հայերեն։ Ընթացքն այդքան էլ դյուրին չէր, քանի որ կային բառակապացություններ և արտահայտություններ, որոնք կիրառելի են միայն իսպաներենում, և այդ արտահայտություններին համարժեք տարբերակ չկար հայերենում։
Աշխատանքի արդյունքը էլեկտրոնային գիրքն է, որում առկա են առասպելների հայերեն թարգմանությունները․ իսպաներեն տարբերակները հասանելի են պատմվածքի վերջում՝ QR կոդի տեսքով։
Խմբագրման աշխատանքները կատարել է հայերենի դասավանդող Հասմիկ Ղազարյանը, էլ․գիրքը կազմել է սովորող Հայկ Ղազարյանը։
Էլեկտրոնային գրքի հղումը


highschool

Edit Delete