Քոլեջի երկրորդ կուրսի սովորողներն ուսումնական առաջին շրջանն են ամփոփում
1/6/2024, 1:59:00 PM
Created By`
Մարիամ Մխիթարյան
Թե ինչ սպասումներ ունեին երկրորդ կուրսի սովորողները, ծանոթացե՛ք հղումներով՝
- Մկրտչյան Թամարան գրում է՝ ․․․․․վստահ կասեմ, որ չեմ փոշմանել մասնագիտությանս ճիշտ ընտրության հարցում, սերը երեխաների հանդեպ կրկնապատվել է։ Նրանք մեր օրվա անբաժան մասն են, նրանց տեսնելիս չեմ կարող բացատրել, թե ինչքան է էներգիաս շատանում․․․․․․
- Պողոսյան Լենան կիսվում է իր տպավորություններով՝ ․․․․կարող եմ վստահ բոլորին ասել , որ գտել եմ իմ սրտի մասնագիտությունը. պաշտում եմ երեխաներին։ Խելագարվում եմ, երբ գալիս գրկում են, ինձ սիրում են, սպասում են, հե՛նց նրանցից եմ ստանում ոգևորություն։ Ինձ համար հաջողությունների կիսամյակ էր։ Արժանացել եմ «Ռուդիկ Հարոյան» անվանական մրցանակին, դա ինձ համար մի մեծ ուրախություն էր, բոլորս էլ կցանկանայինք՝ գնհատեն մեր աշխատանքը։ Շնորհակալ եմ բոլորին, որ գնհատեցին ինձ և իմ աշխատանքը։ Ես մեծ հաճույքով սպասում եմ հաջորդ կիսամյակին, ինձ դեռ լիքը փորձություններ են սպասվում․․․․
- Սարգսյան Գայանեն գրում է՝ ․․․․այս տարի սկսեցինք այցելել նախակրթարաններ՝ մեծ սիրով ու ջանքերով աշխատելու երեխաների հետ, օրվա մեծ մասն անցկացրել ենք նրանց հետ ամենատարբեր նախագծերով․․․․․
- Խաչատրյան Մերին գրում է՝ ․․․․ես շատ երկար էի սպասում, թե երբ է սկսվելու երկրորդ ուսումնական տարին։ Ասել, թե իզուր չէր այդքան սպասելը, նշանակում է ոչինչ չասել։ Եկավ նոր ուումնական տարին՝ իր նոր մարտահրավերներով և հնարավորություններով․․․․
- Համբարձումյան Սուրիկ
- Լուսինե Մելքումյան
- Գրիգորյան Ինեսա
- Կարապետյան Մանյա
- Ղազարյան Լաուրա
- Մարտիրոսյան Մարիամ
- Մեհրաբյան Սոնա