Հունվարյան բաց ստուգատեսներ
1/4/2024, 3:06:00 PM
Created By`
LusinePashayan
Տևողությունը՝ հունվարի 8- փետրվարի 2
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնակիցներ՝ սովորողները, ուսանողներ, դասավանդողներ, գործընկերներ
Հունվարյան ամենամյա բաց ստուգատեսների նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը, նախագծել ստուգատեսային հինգ ուղղությունների զարգացումը առաջիկա տարվա համար.
Հինգ ստուգատեսները՝
- Հանրակրթական Դիջիթեք
- Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես
- Մարմնամարզական ստուգատես
- Ձմեռային ազգագրական փառատոն
- Արտադրությամբ ուսուցման ստուգատես
Կազմակերպումը՝
- ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
- ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
- համագործակցային հանդիպում
- վարպետության պարապմունք
- կլոր սեղան
- արտագնա նախագիծ
Մասնակիցը ներկայանում է՝
- մենակ
- խմբով (ջոկատով, ընտանիքով, նախագծային խմբով)
Ստուգատեսների կազմակերպումը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, Միջին դպրոցի, հետազոտական վարժարանի, քոլեջի հրապարակած նախագծերով: