Քոլեջի սովորողները գրում են իրենց ուսումնական առաջին շրջանի հաշվետվությունները
1/1/2024, 9:18:00 PM
Created By`
Մարիամ Մխիթարյան
Առաջին կուրսի սովորողներն առաջին անգամ գրեցին իրենց ուսումնական առաջին շրջանի ամփոփումները։ Հետաքրքիր է իմանալ ընկեր-ուսուցիչների հետ փոխհարաբերությունների մասին և, իհարկե, ի՞նչն է, որ Քոլեջում թանկ է իրենց համար։
- Պալյան Լիլյան մանրամասն նկարագրում է բոլոր նախագծերը, որոնք կատարել է ուսումնական առաջին շրջանում՝ ․․․․․իմ այս տարվա ձեռքբերումներից մեկն եմ համարում «Մխիթար Սեբաստացու» անվան քոլեջ ընդունվելս։ Ինձ դուր է եկել քոլեջը և այստեղի ավանդույթները, ինձ այստեղ լավ եմ զգում․․․․
- Գևորգյան Էլինան գրում է՝ ․․․․ինձ դուր են գալիս անհատական նախագծերը, քանի որ դու կարող ես կիսվել մյուսների հետ քո սիրած թեմայով և լսել ուրիշների նախագծերը, ինչպես նաև սովորել շատ նոր բաներ․․․․․
- Մարկոսյան Մանեն պատմում է՝ ․․․․ուսումնական պրոցեսը շատ տարբերվում է սովորական դպրոցներից, ինձ շատ ավելի հարմար է համակարգչով աշխատել։ Դասընթացները անցնում են ընկերական մթնոլորտում, ուսուցիչները հետաքրքրված են իրենց աշխատանքով և օգնում են ամեն հարցում․․․․․
- Դերմենջյան Տիգրանը գրում է՝ ․․․եթե ինձ հարցնեին ի՞նչպես եմ ես պատկերացնում իդեալական ուսանողական պայմանները՝ ես կներկայացնեի մեր կրթահամալիրը․․․․
- Գասպարյան Գաբրիելը ներկայացնում է սիրելի և ոչ սիրելի առարկաները՝ ․․․․մենք Պատվելի Թամարի հետ ծանոթանում ենք հայոց լեզվի գաղտնիքներին․․․