Քոլեջի սովորողների առաջին շրջանի ամփոփումները շարունակվում են
12/31/2023, 3:34:00 PM
Created By`
Մարիամ Մխիթարյան
Առաջին կուրսի սովորողներն առաջին անգամ գրեցին իրենց ուսումնական առաջին շրջանի ամփոփումները։ Ի՞նչ պետք է 1-ին կուրսի սովորողների հաշվետվության մեջ ներառված լինի։ Ուսանողը պետք է անպայման ներառի իր առաջին շրջանի հաջողությունները, ձեռքբերումները, ձախողումները, մասնագիտության մեջ կատարած աշխատանքը, ձեռքբերումները, պիտի անդրադառնա ճամփորդությամբ ուսուցմանը, նաև մեդիաուրբաթներին, ժամերգություններին մասնակցությունը։
Ահա՛, կարդացե՛ք, թե ինչ է ստացվել առաջին կուրսի սովորողների մոտ՝
- Դադոյան Անժելան անդրադառնում է յուրաքանչյուր առարկային, ինչպես նաև ճամփորդություններին՝ ․․․․․մեր քոլեջից խոսելուց չի կարելի չնշել ճամփորդությունները, որոնք չափազանց տարբեր են, և ամեն մեկը հետաքրքիր և առանձնահատուկ է իրենով․․․․
- Թովմասյան Անահիտի յուրահատուկ գիտելիքի օրը՝ ․․․․․ինձ ամենաշատը զարմացրեց այն, որ մենք բարձացանք Արագածի Հարավային գագաթ սեպտեմբերի 1-ին , այսպիսի սեպտեմբերի 1 ես չէի ունեցել ինը տարվա մեջ․․․
- Կիրակոսյան Մհերի գրառումը՝ ․․․«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իմ համար վաղուց դարձել է երկրորդ տուն։ Ես այստեղ սովորում եմ մանկապարտեզից, և կյանքումս չէի մտածի, որ քոլեջը լիովին տարբերվում է մյուս քոլեջներից։ Այստեղ անհնար է ինքդ քեզ չզգալ ինչպես տանը, անգամ դասախոսները հենց իմ համար դարձան ավելի հարազատ․․․․․
- Հարությունյան Աստղիկ
- Բաբայան Միլենա
- Թուխտարյան Նարեկ
- Բաղդասարյան Արթուր
- Ղուկասյան Հայկ
- Սարգսյան Դանիել
- Խաչատրյան Էրիկ
- Գալստյան Ռուբեն
- Ջրաղացպանյան Ռաֆայել