Քոլեջի սովորողներն ամփոփում են առաջին շրջանը
12/30/2023, 3:47:00 PM
Created By`
Մարիամ Մխիթարյան
Առաջին կուրսի սովորողներն առաջին անգամ գրեցին իրենց առաջին շրջանի ամփոփումները։ Կային սովորողներ, ում համար սկզբում դժվար էր պատկերացնել թե ինչ է ուզում գրել, սակայն հարցադրում- հուշումներն օգնեցին։ Ի՞նչ պետք է 1-ին կուրսի սովորողների հաշվետվության մեջ ներառված լինի՝ և առաջին քայլերը Քոլեջում իրենց տպավորություններով, սպասումներով, արդյո՞ք արդարացվեցին․․․․․Տարբերությունը իրենց նախկին դպրոցի հետ, կրթության արդյունավետության մասին, ինչպես նաև համակարգչային ուսուցման, մեդիակրթության արդյունավետությունը, բլոգային ուսուցման մասին։
- Հակոբյան Միլենան կիսվում է իր տպավորություններով՝ ․․․․Քոլեջում ես դեռ սովորել եմ առաջին ամիսներըը, բայց այնքան եմ կապվել թե՛ ուսուցիչների և թե՛ սովորողների հետ, որ չեմ ուզում մեկ օր բացակայել, ուղղակի չեմ կարող ասել, թե ինչ հաճույքով եմ հաճախում։ Մի խոսքով, ես ինձ համարում եմ հաջողակ ու երջանիկ մարդ, որովհետև հայտնվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում․․․․․
- Ջանվելյան Լյուսին ներկայացրել է ուսուցիչներին և իր տպավորությունները՝ ․․․․առաջին իսկ օրվանից ինձ շատ դուր եկավ կրթահամալիրը՝ ջերմ մթնոլորտը, երեխաները, ուսուցիչների ընկերական վերաբերմունքը․․․․
- Կարապետյան Դայանան կիսվում է իր մտքերով՝ ․․․․Քոլեջն ինձ հնարավորություն է տվել ուսումը և արկածները չտարանջատել ստորակետով․․․․
- Ֆրանգուլյան Իլոնան առանձնացնում է իր ամենասիրած առարկան՝ ․․․․մեր հասարակագիտության դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Մենք քննարկում ենք բազում կարևոր թեմաներ, ինչպիսիք են ՝ պատասխանատվությունը, արժեքները, հանդուրժողականությունը, ազատությունը,մարդու իրավունքները։ Հասարակագիտության դասը այնքան հետաքրքիր և արդյունավետ է, որ այն դարձել է իմ ամենասիրած դասաժամը․․․․
- Սմբատյան Ջուլիաննա
- Դանիելյան Մարկ
- Ասատրյան Արփինե