Հայ_մեծերի_Ամանորի_խոսքը՝ Համո_Սահյան

Թամար Ղահրամանյան

Ծանր ու կորստաբեր տարի ենք անցկացրել։ Ավերված է մեր երկիրը, ավերված ենք մենք, ավերված են մեր հոգին, մեր հավատը, մեր երազները, բայց մեկ է, բացվելու են հոգեպահուստի սնդուկները, դեղապետի տուփերը, անձեռնմխելի պաշարի պարկերը, և Ամանորի սեղանները դատարկ չեն մնալու։ Իրար շնորհավորելու ենք... Եվ դարձյալ դառնանք ու հարցնենք, թե ուր ենք հասել մենք և ուր ենք գնում։
Ասում են անդունդի եզրին ենք, կատարյալ անդունդի... Ուր է թե։ Իմ կարծիքով՝ արդեն խորքում ենք։ Հատակին։ Հատակին ենք և կանք, ավելի կանք, քան եզրին հասնելուց առաջ։   ... Եվ ես հավատացած եմ, որ անդունդից դուրս ենք գալու այնպիսի պայթյուն-որոտով, որ արձագանքից Աստծո ականջները խլանալու են։
Հատված Համո Սահյանի ամանորյա ուղերձից, 1993 թ., "Գրական թերթ"

college

Edit Delete