Առաջին ուսումնական շրջանի ամփոփումներ։ 10-րդ դասարան։ Փաթեթ

Նյութը ամբողջությամբ՝ այստեղ

Էրիկ Հարությունյան

Բացահայտեցի տարբեր նորարարություններ ուսումնական համակարգում։ Օրինակ նոր գնահատման ՝ կրեդիտային համակարգը։ Իսկ 10-րդ դասարանից սկսված ընտրությունները փոխարինվում են 3 խորացված առարկաների, որն ինձ համար նույնպես նորություն էր։ 

Լևոն Ծատուրյան

Սա իմ երկրորդ տարին է կրթահամալիրում, բայց միևնույնն է կրթահամալիրը դեռ ինձ զարմացնում է՝ թե ուսման նորաձև մեթոդներով՝ թե նախագծերով: Մասնակցեցի եռօրյա ճանփորդությանը Թալին։ Նաև մասնակցեցինք ընտրությամբ մի միջոցառման կապված՝ «Սեռական հավասարության» թեմայով, որը բավականին անհետաքրքիր էր։ 

Նարե Մելիքյան

Այս տարի առաջին անգամ ընկեր Հասմիկի առաջարկությամբ մասնակցել եմ բաց դասի որտեղ ներկայացրել եմ՝ Չեխովի «ճայ» պյեսը, որը ես խորհուրդ եմ տալիս ընթերցել։ Տվյալ փորձը ինձ շատ դուր եկավ։ Մյուս կիսամյակ նման ավելի անհատական նախագիծ եմ ունենալու այլ թեմայով։

Մարի Կարապետյան
Ինձ համար այս դպրոցում ամեն ինչ նորություն էր, սկսած կրթական ծրագրից վերջացրած ճամփորդություններով։ Ես կարծում եմ ճամփորդել սկսելու համար նախ պետք է լավ ճանաչել սեփական հայրենիքը, և կրթահամալիրը այդ հնարավորությունը տալիս է սովորողներին՝ ուսուցողականը համատեղել հաճելիի հետ։

Բուդաղյան Քեթրին

Ես այս դպրոցում սովորում եմ արդեն 5 տարի, բայց սա իմ առաջին տարին է կրթահամալիրի հետազոտական վարժարանում։ Շատ հետաքրքիր անցավ առաջին ուսումնական կիսամյակը, քանի որ իմ ուսումնական գործունեության մեջ ներառվել են ընտրությամբ առարկաներն ու հետազոտական աշխատանքը։ Նաև ավելի շատ հնարավորություն ունեցա հանդիպել տարբեր մարդկանց և մասնակցել նախագծերի։

I շրջանում ես զարգացում եմ համարում ավելի շատ ընտրության գործունեությունները, որտեղ կարող եմ մասնակցել և՛ անգլերենի, և՛ նկարչության։

Մինասսյան Արամ

Տարին յուրօրինակ էր իր նախագծային աշխատանքներով, բոլոր առարկաներց կատարել ենք նախագծեր և ուսումնասիրական աշխատանքներ։

Մուրադյան Դավիթ

Ի՞նչն էր նոր ինձ համար։

Անշուշտ, շատ բաներ նոր էին։ Առաջին նորությունը կրեդիտային համակարգն էր՝ հետազոտական վարժարանի գնահատման համակարգը, որին ես նոր էի սկսել ծանոթանալ։ Քանի որ հին շրջապատիս գրեթե բոլոր ընկերները դուրս էին եկել դպրոցից և ընդունվել էին քոլեջներ կամ ուրիշ ուսումնական հաստատություններ, ուստի նոր ընկերներ ձեռք բերելն ու իրենց հետ պարբերաբար շփվելն ինձ համար, իհարկե, օգտակար էր, ես էլ ուրախ էի։ Ի դեպ պետք է նշեմ, որ նոր ընկերները ոչ միայն ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողներ էին, այլ նաև 9-րդ, 11-րդ։ Նոր էր ուսուցիչների դաս մատուցելու ձևը, չնայած՝ շատերին ես ճանաչում էի։


highschool

Edit Delete