Կինոաշխատարանը Քոլեջում՝ ամփոփում

«Բաց հարթակ» կազմակերպության կինոաշխատարանի ընթացքում Քոլեջի սովորողները երեք օր շարունակ ստեղծագործական հետաքրքիր պրոցեսների մեջ էին՝ սցենարի քննարկում, նկարահանումներ, մոնտաժային աշխատանքներ: Գագիկ Ղազարէի և Սուրեն Առաքելյանի շնորհիվ սովորողները ծանոթացան փառատոնի ծրագրին, դիտեցին փառատոնային լավագույն ֆիլմերից և իհարկե ստեղծեցին իրենց դեբյուտային ֆիլմերը: Աշխատարանի արդյունքում ստեղծվեցին 7 ֆիլմեր, որոնք կմասնակցեն 2024 թ-ի «Մեկ կադր, մեկ րոպե» միջազգային փառատոնին:

Համակարգող՝ Սուսան Ամուջանյան

Սովորողների լուսաբանումներ․

Անի Տիգրանյան՝ ․․․․Այս աշխատարանի շնորհիվ հասկացա, որ ամեն բան հեշտ չի տրվում, կան հուսահատություններ։ Ամեն բան պետք է հաշվի առնել ֆիլմ նկարահանելուց, թեկուզ ամենաչնչին, ամենափոքր հացի կտորը։ Այս աշխատարանը իմ հերթական փորձերից մեկն էր։

Ժասմին Գասպարյան


college

Edit Delete