Կինոաշխատարան Գագիկ Ղազարէի հետ
12/8/2023, 10:47:00 PM
Created By`
LusinePashayan
Դեկտեմբերի 8-10
Վայր՝ Քոլեջ, Վերնատուն
- Դեկտեմբերի 8-10-ը, ժամը՝ 11:00
- Համագործակցությունը Քոլեջի ուսանողների խմբի հետ, ղեկավար՝ Սուսան Ամուջանյան
Աշխատարանի ղեկավար՝ Գագիկ Ղազարէ, օգնական՝ Սուրեն Առաքելյան
Աշխատարանի ծրագիր
Նախագիծն իրականացվում է, «Արվեստի Բաց Հարթակ» կազմակերպության և կրթահամալիրի Գեղարվեստի նախաձեռնությամբ։
Մեդիակրթությունը և կինոգիտելիքը, որպես միջոց, ամենատարբեր խնդիրների բարձրաձայնման, խոսքի իրավունքի իրացման և մարդասեր միջավայրի ձևավորման համար:
Օր առաջին
- Ծանոթություն, աշխատարանի նպատակների ներկայացում:
- Կադրը, որպես վիզուալ արվեստների հիմնատարր: Կինոյի սինթետիկ բնույթը, առնչությունը կերպարվեստի, լուսանկարչության, գրականություն, հեռուստատեսության, մեդիատարածության հետ՝ համացանց, սոցիալական հարթակներ: Ինչպես խոսել կինոյի լեզվով, նկարել գրագետ, գիտակցված, արժեվորելով սեփական միտքն ու խոսքը, ժամանակը։ Ինչպես բարձրաձայնել մարդկային, համայնքային խնդիրները աուդիովիզուալ միջոցներով։
- «Մեկ րոպե» ֆիլմերի ընտրանու դիտում։ ՄԷԿ ԿԱԴՐ կինոփառատոնի «մեկ կադր մեկ րոպե» անվանակարգի բազմաժանր ֆիլմերի ընտրանու դիտում, քննարկում, վերլուծություն: Անուղղակի դասընթաց կինոյի լեզվի հիմնական էլեմենտների շուրջ:
- ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ / ԿԻՆՈԵՐԵԿՈ
կարճ ֆիլմերի դիտում/քննարկում:
Օր երկրորդ
- Քննարկվում, մանրամասն վերլուծվում և բացահայտվում են ներկայացված մտահղացումները, դրանք ֆիլմերի վերածելու համար անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ պայմանները: Գտնում ենք այն հնարավորությունները, որոնք կօգնեն մտահղացումները վերածել ֆիլմի, արտադրել: Սկսվում է իրագործելի մտահղացումների նկարահանումները: Նկարված վիզուալ նյութերն անմիջապես մտնում են մոնտաժի և հնչունավորման փուլ, արտադրվում:
- Օրվա ամփոփում:
- Օրվա արդյունքների վերլուծում, նոր գաղափարների զարգացում։
- ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ / ԿԻՆՈԵՐԵԿՈ
կարճ ֆիլմերի դիտում/քննարկում:
Օր երրորդ
ֆիլմերի արտադրության ամփոփում՝ մոնտաժ, հնչունավորում, ֆիլմերի արտադրության ավարտ:
Նկարահանված ֆիլմերի ներկայացման պլանավորում, մասնակցություն «ՄԷԿ ԿԱԴՐ 2024» փառատոնին:
Կազմակերպիչ՝ Քնարիկ Ներսիսյան: