Սուսերամարտի միջազգային մրցաշարի ամփոփում
Համակարգող՝ Միքայել Ղազարյան
Նոյեմբերի 28-30-ը կրթահամալիրում սուսերամարտի միջազգային ամենամյա բաց մրցաշարն էր: Մրցաշարին մասնակցում էին՝
- Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ և միջին դպրոցների սուսերամարտի ակումբը․
- Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը․
- Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցը․
- Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը․
- Վրաստանի սուսերամարտի հավաքականը․
- Մասիվի մանկապատանեկան մարզադպրոցը։
Մրցաշարը անցավ թեժ պայքարում:
Խոցասուսեր զենքաձևում պատանիներից մրցանակային տեղեր գրավեցին Առաքելյան Հրաչը (առաջին տեղ), Խալաթյան Արտյոմը (երկրորդ տեղ), Վարդանյան Դավիթը, Տոտոլյան Ռոբերտը (երրորդ տեղ):
Խոցասուսեր զենքաձևում աղջիկներից մրցանակայն տեղեր գրավեցին Նավասարդյան Անահիտը (առաջին տեղ), Մելքումյան Անին (երկրորդ տեղ), Գյուլումյան Կարինեն, Խաթաչառովա Լիզին (երրորդ տեղ):
Նշանակալից էր Վրաստանի սուսերամարտիկների մասնակցությունը, Գյումրու հավաքականի հետ նրանք ապրեցին կրթահամալիրի փոխանակման կացարաններում, շրջեցին կրթահամալիրում, եղան ինժեներական լաբորատորիայում, բրուտանոց, ապա զբոսնեցին քաղաքում։ Բոլոր թիմերը մասնակցեցին մրցաշարի բացման արարողությանը, մրցանակաբաշխությանը:
Ֆոտոշարը՝ Մարզական ուսումնական կենտրոնի բլոգում։