Մասնակցություն գիտաժողովի․ ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ

Հասարակագիտական լաբորատորիա

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ:

Գիտաժողովի ընթացքում Ինստիտուտի գիտաշխատողները, ինչպես նաև ՀՀ գիտական և բուհական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին փիլիսոփայության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի և իրավունքի պատմատեսական, մեթոդաբանական և կիրառական խնդիրներին: 

Գիտաժողովին ներկա էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներ՝ հասարակագետ Արմեն Ոսկանյանի ղեկավարությամբ։

Լուսաբանում են մասնակից սովորողները՝

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի լուսաբանումը

Մասնակցության նախագիծը՝ հասարակագիտական լաբորատորիայի բլոգում

Էջի լուսանկարը՝ ՓՍԻԻ-ի կայքէջից


highschool

Edit Delete