Բաց դասախոսություն․ Հասմիկ Սիմոնյան
11/17/2023, 6:56:00 AM
Created By`
Քնարիկ Ներսիսյան

Քնարիկ Ներսիսյան
Բռնություն, լռություն, հարսնություն…
Այս բառերի ստուգաբանությունից՝ մինչեւ գրականություն…
Որտեղի՞ց են գալիս այս երեւույթները, ինչպե՞ս են այս թեմաները թափառող սյուժեներով արտացոլված գրականության, հեքիաթների, ժեստերի մեջ։ Ինչպե՞ս էին կանանց ճանապարհում ամուսնության, ի՞նչ խորհուրդներով, որտե՞ղ էր, որ կինն ազատ էր եւ կարող էր խոսել։
Նոյեմբերի 15-ին ArtաՍահման արվեստանոցում վերը նշված թեմաների մասին բաց դասախոսություն անցկացրեց բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը։ Հետաքրքիր ու կարեւոր նյութը սեբաստացի լսարանին փոխանցվեց կանանց եւ աղջիկների դեմ բռնության 16-օրյակից առաջ։