Աշնան հետքերով․ Տավուշ

Նյութն ամբողջությամբ դիտե՛ք բլոգում։

Տավուշյան աշնանային վերջին շունչը հասցրինք զգալ Քոլեջի խմբով։ Աշնանային անտառը պատված էր դեղին, խշխշան տերևներով, ջերմ արևով։ Շատ սիրուն, տաք եղանակ էր, իսկ Գոշի լիճն իր ողջ հմայքով սպասում էր մեզ։


Մասնակիցներից  մի մասի պատումները՝

  • Արամ Հակոբյանը գեղեցիկ նկարագրում է աշունը և մեջբերում Սևակի բանաստեղծությունը․
    • Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
      Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
      Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
      Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.
    • Ռաֆայել Ջրաղացպանյանի գրառումը․ «Տպավորություն էր, որ լողում ենք տերևների մեջ, իհարկե տեղ-տեղ կային նաև մեծ թեքությամբ ճանապարհներ, բայց դա միայն ավելացնում էր տպավորությունները։ Այդ օրվա տպավորությունները դեռ շատ երկար կմնան»։
    • Լիլյա Սարուխանյանի տպավորությունները․ «․․․․Աշնանային Տավուշը հնարավոր չէ չսիրել, ճիշտ է, տերևներն արդեն թափվել էին, բայց մեկ է, ամեն ինչ շա՜տ գեղեցիկ էր։ Անտառը, ա՜խ այդ հրաշք անտառը, որը մեզ տանում էր դեպի հրաշագեղ Գոշի լիճ, ամեն պահ վայելելով եմ գնացել (դե, իհարկե, չհաշված մեր գժությունները)․․․․․



    college

    Edit Delete