Ռազմամարզական ճամբարի 2-րդ հերթափոխի հաշվետվություն

Անահիտ Գրիգորյան

Հոկտեմբերից մեկնարկել է 9-րդ դասարանցիների ուսումնական պլանով հաստատված ռազմամարզական ճամբարի արատեսյան փուլը։ (Նոյեմբերի 3-5-ի (երկրորդ հերթափոխի) ճամբարի օրակարգը, բովանդակությունը տես այստեղ):

Ճամփորդական օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ։ Ըստ ճամբարի օրակարգի՝ առաջին օրը քայլարշավային էր․ 9-րդ դասարանի պատանիները Արտաբույքից քայլքով շարժվեցին դեպի Սմբատաբերդ։ Իրար օգնելով, տոկուն կամք դրսևորելով՝ հաղթահարեցին Սմբատաբերդի բարձունքը 2 ու կես ժամում։ Արատես ժամանելուն պես տեղավորվեցին, ճաշեցին, և սկսվեց ռազմամարզական պարապմունքը։ Սամվել Խաչատրյանի հրամանատարությամբ ռազմամարզական ճամբարի՝ 9-րդցիների ջոկատը կատարեց արդեն սովորած շարային պատրաստվածությունը։ Սովորողները նաև ծանոթացան զենքին, դրա կառուցվածքին, կիրառման առանձնահատկություններին։

Շարունակությունը կարդացեք Անահիտ Գրիգորյանի բլոգում:


MSKH

Edit Delete