Արցախցիների վերադարձը անհրաժեշտ է…
Զրույց 24news-ում
1994-ի մայիսի 12-ի հրադադարից հետո հնարավորություն կար Արցախի հարցը կարգավորել, չհասկացանք։ Քանի հաղթած էինք, բացառիկ հնարավորություն կար, չպետք է թողնեինք հետո և մեղավորներ փնտրեինք. բոլորս ենք պատասխանատու Արցախի կորստի համար։
Իշխանությունը 2020-ի պատերազմը չպետք է թույլ տար. կարմիր գիծ էր պատերազմը։ 2018-ին անհրաժեշտ ու գլխավոր հարցը Արցախը պետք է լիներ, հասարակությունը ևս պետք է հասկանար` գլխավոր հարցը որն է, և լիդերից պահանջեր։
Արցախցիների վերադարձը Արցախ անհրաժեշտություն է․
Ի՞նչ ենք փոխանցելու սերունդներին, ստորացումը շարունակվելո՞ւ է… Արցախցները պետք է ցույց տան, որ վանքերի, գերեզմանների կանչը չեն կարող մոռանալ, այլընտրանք չկա։ Ամոթով ու ստորացմամբ ինչպե՞ս ենք ապրելու. մուռը մնալու և սերունդներին է փոխանցվելու….
Հարցազրույցը՝ Հերմինե Միքայելյանի