Ուրախ թթուդրիկ

Դիանա Գևորգյան

Կրթահամալիրի տոնին ընդառաջ 2․4 դասարանի սովորողներն իրականացրեցին սեբաստացիական ամենաուրախ ու համեղ Թթուդրիկի ծեսը։ Նախապես սովորողների հետ խոսել էինք անհրաժեշտ թթվային բանջարեղենների մասին, հորինել հանելուկներ, խնդիրներ սիրելի բանջարեղենների վերաբերյալ: Ծեսն իրականացնելու ընթացքում թթվի բաղադրիչներից պատրաստեցինք ուրախ կերպարներ, համտեսեցինք, հաշվեցինք, համեմատեցինք․․․շա՜տ հավես էր։
Դասարանական թթուն դրեցինք մեր դասընկեր Արթուրի մայրիկի օգնությամբ, ով սիրով համաձայնեց մասնակցել ծեսին։ Դիտե՛ք այստեղ։

easternschool

Edit Delete