«Սեբաստացու օրեր» 2023․ անվանական մրցանակներ
11/18/2023, 7:41:00 AM
Created By`
LusinePashayan
Մրցանակների հանձնումը՝ նոյեմբերի 24-ին:
Հարգելի գործընկերներ և սովորողներ, կրթահամալիրի օրացույցով Սեբաստացու օրերին է անվանական մրցանակների հանձնումը։
Խնդրում ենք ծանոթանալ անվանակարգերին, ժամանակացույցին։ Կարող եք առաջադրվել կամ խրախուսել գործընկերոջը, սովորողին, որ ինքնաառաջադրվի։
«Մխիթար Սեբաստացի»՝
- կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։
«Վահան Ասատրյան»՝
- կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝ ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։
«Վանո Սիրադեղյան»՝
- կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։
«Ռուդիկ Հարոյան»՝
- մանկավարժական աշխատողին ` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։
«Վարպետ Պետո»՝
- Կրթահամալիրի աշխատողին՝ ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի համակարգման, իրականացման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ միջավայրի խնամքի, բարելավման նախաձեռնությունների, նախագծերի համար:
«Մուտք մանկավարժություն»՝
- այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։
Մրցանակակիրների առաջադրման, ընտրության կարգը
- Մրցանակակիրների առաջադրման եղանակը` ինքնաառաջադրում:
- Մրցանակակրի առաջադրումը, հայտի քննարկումը, հաստատումը կազմակերպվում է յուրաքանչյուր մրցանակի համար մանկավարժության կենտրոնի հրապարակած ժամանակացույցով։
- Անվանական մրցանակների հայտերն ընդունում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը:
- Մրցանակի առաջադրված աշխատողը, սովորողը իր բլոգում ներկայանում է մրցանակային աշխատանքների ամփոփ ցուցադրությամբ:
- Մրցանակակիրներին հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մասնաժողովի համաձայնեցված ներկայացմամբ։
- Մրցանակ ստացած մանկավարժական աշխատողը ներկայանում է հոդվածով:
- Մրցանակակիրը կրթահամալիրում նույն անվանակարգով մեկից ավելի մրցանակ չի կարող ստանալ:
Ժամանակացույցը
- Մրցանակակիրների ինքնաառաջադրում՝ նոյեմբերի 7-12։ Գրանցումը՝ այստեղ:
- Մրցանակակիրների ընտրություն՝ նոյեմբերի 13-23։
- Մրցանակների հանձնում՝ նոյեմբերի 24։
Կրթահամալիրում 2023թ․ պարգևատրման, ամենամյա մրցանակների շնորհման մասին հրամանը։