Մարզական օր Հյուսիսի նախակրթարանում
11/3/2023, 5:45:00 PM
Created By`
Լուսինե Հովհաննիսյան

Լուսինե Հովհաննիսյան
Իսկական մարզատոնն անպայման սկսում ենք նախավարժանքով։ Նախ՝ մկաններն ենք տաքացնում, հաշվում ենք, վերև ու ներքև անում, թռչկոտում առաջ ու հետ։ Մարզական պարապմունքների անբաժան մասն են կազմում ինքնագլորները։ Ճարպիկները հմտորեն վարում են, շրջանցումներ կատարում, ճիշտ պահի արգելակում։ Այս ամենը ներառում ենք արագություն զարգացնելով, նաև գլուխկոնծի տալով, իսկ այս ամենին նաև միացավ Սոման, ով հմտորեն մասնակցում էր մարզատոնին։ Ֆիլմը՝ այստեղ։