Մասնագիտական կրթություն․ Գինեգործություն

Քոլեջում անգլերենի, ծրագրավորման, զբոսաշրջության, լուսանկարչության պարապմունքներ են, ու եթե չիմանաս, մտքովդ էլ չի անցնի, որ 1 հարկ ներքև բոլորովին ուրիշ աշխարհ է։

Քոլեջի նկուղային հարկում՝ Խաղողի և գինու դպրոց-լաբորատորիայում, գինի ստեղծելուն զուգահեռ վերսկսում ենք հայոց պատմությունը։ Վերապրում ենք անցյալի ամենավառ պահերը՝ դրանք դարձնելով իրականություն․ ստեղծում ենք հայկական գինի։ Սա մեզ ուժ է տալիս։

Խաղողի մթերումը, ջարդիչ-չանչանջատիչ մեքենայի միջոցով մշակման ենթարկելը, ամենօրյա հետևողական հսկողությունը խմորվելուն, առաջնային նստվածքից անջատելն ու այս ամենին զուգահեռ գարնան համար օրգանական պարարտանյութ հավաքելը 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների, Գինեգործություն և խմորման արտադրություն բաժնի ուսանողների և մյուս սեբաստացիների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ամենօրյա աշխատանքներն են։

Գինին միշտ եղել է հայի մշակույթի մի մասը. ոչ մի հայ չի կարող պատկերացնել ծեսերն առանց գինու․ մենք սա գիտենք, ու պատրաստում ենք ամենամաքուր գինին հայի սեղանի համար։


Գինեգործությունն ավելի շատ սիրելու ու ավելի շատ բան սովորելու համար առաջարկում ենք միանալ մեր Ինստաէջին:

college

Edit Delete