Աշնանային բաց հավաքը ԲՏՃՄ լաբորատորիաներում
Նունե Թեմուրյան
ԲՏՃՄ աշնանային բաց հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում /Հոկտեմբերի 24-29/
Հոկտեմբերի 24 - «ԲՏՃՄ ուսումնական բնագավառը կրթահամալիրում» բաց հավաքի շրջանակում, ուսումնական-համագործակցային շրջայց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն գյուղեր։
Հոկտեմբերի 24-ին կրթահամալիրի բնագետների աշխատանքային խմբով եղանք Ծաղկունքում և Դդմաշենում։ Առաջին կանգառը Գայանե և Արամ Կարապետյանների ընտանեկան հարմարավետ փոքրիկ աստղադիտարաններ էր, որը սեփական նախաձեռնությամբ հիմնել էին հայրական տան երկրորդ հարկում։ Արամը ներկայացրեց, թե ինչպես է առաջացել նման գաղափար։ Մենք էլ պատմեցինք կրթահամալիրի աստղադիտակի մասին, կարծես հիմք դնելով նմանատիպ հանդիպումների հետագա զարգացմանը։ Հետո այցելեցինք Ծաղկունքի դպրոցի կից ինտենսիվ այգին, (այգին հիմնվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ), որտեղ իրականացվող աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են դպրոցի սաները։ Սովորողները պատմեցին ինտենսիվ պտղատու և հատապտղային այգու մասին, ներկայացրեցին այն աշխատանքները, որում իրենք ներգրավված են ամբողջ տարվա ընթացքում՝ գյուղատնտեսական գործունեության մեջ։ Խումբը հենց այդպես էլ կոչվում էր՝ պատանի գյուղատնտեսներ։ Հաջորդ կանգառը Դդմաշենի ակվապոնիկայի կենտրոնն էր, որտեղ ձկների և միջատների կողմից հարստացվող ջրով աճեցվում է մաքուր ու քիմիկատներից զերծ էկոլոգիապես մաքուր ու առողջ մթերք։ Իսկ վերադարձի ճանապարհին ունցանք մի քանի հայրենագիտական կանգառներ, համտեսեցինք բջնիի առողջարար հանքային ջուրը։
Հոկտեմբերի 25, 26 - Ֆիզիկա, քիմիա. ուսուցում փորձերով. կրթահամալիրի բնագիտության լաբրատորիաներում; /Ֆիզիկայի փորձարարական առաջադրանքների փաթեթ/; աշխատանք խեցեգործության լաբորատորիայում; աշխատանք կրթահամալիրի ինժեներական լաբորատորիայում։
STEMAR կազմակերպությունը ներկայացնում է. Ավագ դպրոցի ընթերցասրահ;
ԲՏՃՄ ուսումնական բնագավառը «Սովորող սովորեցնող» նախագծում. կրթահամալիրի ՏՏ լաբորատորիա;
Օրվա ամփոփում / կրթահամալիրի ՏՏ լաբորատորիա;
Հոկտեմբերի 27-29.
ԲՏՃՄ մանկավարժական ճամբար կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում
Վայոց ձորի մարզ, Եղեգիսի կիրճ, Արատես։