Մանկավարժական ճամբար։ Համընդհանուր ներառում։ 1-ին և 2-րդ օրերի ամփոփում

Լուսաբանումը՝ Արևիկ Բաբայանի

Աշնանային մանկավարժական ճամբարի ընթացքում դասավանդողների մի խմբի համար կրթահամալիրի աջակցության մասնագետները պատրաստել են քառօրյա սեմինար։ 

Առաջին օրը Ալեքսանյան Լուսինեն մասնակից դասավանդողներին ներկայացրեց Համընդհանուր ներառականությունը, կրթահամալիրում գործող կարգը, ՏՄԱԿ-ի աշխատանքն ու կարիքի գնահատման համակարգը, այնուհետև Չալիկյան Սուսաննան և Բաբայան Արևիկը խոսեցին ԱՈՒՊ-ի մասին: Մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին ԱՈՒՊ-ի լրացման կարգը, ծանոթացրեցին լրացման մանրամասներին, պատասխանեցին դասավանդողների հարցերին:

Երկրորդ օրն ուղղված էր սովորողների կարիքները ներկայացնելուն: Սկզբում խոսվեց կարիքի բազմազանության մասին, այնուհետև Օհանյան Աննան և Ռաֆայելյան Նունեն ներկայացրեցին ուսումնական և լոգոպեդական կարիքները, դրանց առանձնահատուկությունները, կրթության կազմակերպման արդյունավետ ուղիները: Տեղի ունեցավ երկկողմ հարցուպատասխան, քննարկում գործնականում ինչպես աշխատել ներկայացված կարիքներով սովորողների հետ։

Ֆոտոշարը՝ բլոգում։


MSKH

Edit Delete