Խաղողածեսը Քոլեջ-պարտեզում
10/25/2023, 2:58:00 AM
Created By`
Անուշ Բոյնարգյան
Անուշ Բոյնարգյան
Տարվա յուրաքանչյուր ամիս ունի իրեն բնորոշ ծեսերն ու տոները, բայց այս ամիս դրանք հաջորդում են միմյանց՝ Լավաշթխիկ, Թթուդրիկ, Խաղողածես։ Այս ծեսերից յուրաքանչյուրը առանձնահատուկ սիրելի է մեր սաների համար։ Ծեսերն ունեն իրենց բնորոշ երգերն ու խաղիկները։ Ամեն ծեսի պատրաստվելիս ուսումնասիրում ենք , պրպտում, սովորում և այդ ամենն անում ենք խաղի, պարի, երգի ու ասիկների միջոցով։
Ահա՛ և եկավ մեր սիրելի Խաղողածեսը։
Քոլեջ-պարտեզի պայծառ ու լուսավոր բակում կազմեցինք մեր կենդանի, զրնգուն շղթան, երգեցինք, խաղացինք, օրհնեցինք, ու գովեցինք մեր խաղողը, արևը, որը ջերմացրել է, հողը, որը սնուցել է, ձեռքերը, որոնք հավաքել են։ Կերակրեցինք կենդանիներին, թռչուններին, ու անգամ մրջյուններին։ Խաղողի անուշ համն ու հոտը տարածվեց ու հասավ ամեն մեկին։