Ազգային անվտանգությունից՝ գինեգործություն

Մարիաննա Գևորգյան

Ալլուրիան ընտանեկան և բնական գինեգործական ավանդույթներով ոգեշնչված, վայրի խմորմամբ կերտված հայկական գինի է։

Վանի շրջանի Ալյուր գյուղից է սկիզբ առել Մաչանյան ընտանիքի գինու պատրաստման ամենամյա ավանդույթը: Գյուղն իր անունն ստացել է շրջակայքով հոսող Ալյուր գետի Ալլուրիա անվանումից:

Բանկային ոլորտում հաջողությունների հասած մարդը որոշեց զբաղվել (թող մյուս արվեստագետները ներեն) արվեստով՝ գինեգործությամբ, չվախեցավ ոչնչից, ու աշխատասիրության, կրեատիվության ու անչափ մեծ սիրո շնորհիվ ստեղծվեցին բնավորություն ունեցող գինիներ։

Սամվել Մաչանյանը իր փորձով ու գործով կիսվեց 9-րդ դասարանի, Ավագ դպրոցի գինեգործություն ընտրած սովորողների և Գինու դպրոցի ուսանողների հետ, պատմեց Ալլուրիա գինիների ծննդավայրի մասին, հրավիրեց գործարան, ինչին սովորողներն անհամբերությամբ են սպասում։

Մեր մառանը համալսարան է, որտեղ գինիները դառնում են խելացի և իմաստուն։ Այն գինին, որն «անընդունակ ուսանող» է, ուղարկվում է վերամշակման ու դառնում  հիանալի օղի,- ասում է Սամվել Մաչանյանը։

Հանդիպման ընթացքը լուսաբանվել է Instagram-ի Stories բաժնում, իսկ էմոցիաների մի մասը պահպանել ենք կարճ հոլովակի մեջ։

Մանվել Ալեքսանյանի անդրադարձը հանդիպման մասին։
Էռնեստ Նալչաջյանի անդրադարձը հանդիպման մասին։
Սամվել Դավթյանի տպավորությունները։
Էրիկ Սայանի տպավորությունները։


college

Edit Delete