Հացթխիկ

Արև Ուզունյան

Կրթահամալիրում ամեն անգամ լավաշթխիկն իսկական տոնի է վերածվում։ Ուրբաթ օրը` վաղ առավոտյան, ագարակը լցվեց սաների և ծնողների ուրախ երգ ու պարով։ 2-4 տարեկանները, հյուրերը, ծնողները ընկեր Սեդայի օգնությամբ սկսեցին հացթխիկի երգերն ու գովքը։ Այնուհետև տարածվեց լավաշի բույրը։ Ընկեր Հերմինեն թխեց կարմրաթուշ լավաշները, մենք էլ համտեսեցինք։ Իսկ ծեսից հետո սաներն իրենց ծնողների հետ խնամեցին և կերակրեցին ագարակի կենդանիներին։

Նյութը՝ բլոգում...


westernschool

Edit Delete