Եթերում «Մունետիկներ» ռադիոն է․․․
10/12/2023, 7:00:00 PM
Created By`
ՄարիամՄանասյան
Մարիամ Մանասյան
«Այց Կոմիտասի թանգարան» ճամփորդության նախապատրաստական փուլում ձայնագրեցինք ռադիոնյութ Կոմիտասի մասին։ 3-1 դասարանի սովորողները բաժանվեցին երեք խմբի։ Առաջին խմբի առաջադրանքն էր համացանցից դուրս բերել տեղեկություններ Կոմիտասի կենսագրության մասին։ Երկրորդ խումբը պետք է ուսումնասիրեր գործունեության ոլորտները, իսկ երրորդ խումբը՝ «Կոմիտասը արվեստի գործերում» կրթական ծրագիրը։ Յուրաքանչյուր թիմ բարեխղճորեն և պատրաստակամ աշխատեց իրեն բաժին հասած հանձնարարության վրա, որի արդյունքում ստեղծեցինք ռադիոնյութ։ Ռադիոնյութի թողարկմանը մասնակցում են 3-1 դասարանի բոլոր սովորողները։ Ռադիոնյութը՝ բլոգում։